«Ռեալն» ու Ֆերլան Մենդին համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։
29-ամյա պաշտպանը նոր պայմանագիր կկնքի «Արքայական» ակումբի հետ, որը կգործի մինչ 2027 թվականը։ Կլինի նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։ Այս մասին հաղորդում է իսպական Marca պարբերականը։
Պայմանագրի գլխավոր կետերից մեկն այն է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կախված է լինելու նրա անցկացրած խաղերի քանակից։
Նախորդ մրցաշրջանում Մենդին Լա Լիգայում մասնակցել էր 23 հանդիպման, իսկ բոլոր մրցաշարերում միասին՝ 37։
Մենդին «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։
Los Merengues, Realmadrid.am