Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթանակ տոնեց «Ունիոն Բեռլինի» նկատմամբ:
Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:
«0 իրացրած 11-մետրանոց ընթացիկ մրցաշրջանու՞մ: Շատ դժվար է պատճառ փնտրելը, քանի որ Մոդրիչը սովորաբար իրացնում է այդ հարվածները: Մենք 11-մետրանոցները մարզում ենք Բելինգեմի, Ռոդրիգոյի, Վինիսիուսի և Խոսելուի հետ: Ի՞նչ կարող եմ ասել, հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի»:
«Ընդմիջմանն ասացի, որ մենք լավ 40 րոպե անցկացրինք, բայց երկու րոպեն շատ վատն էին: Մենք պետք է շտկեինք ուշադրության պակասը, վերահսկեքինք խաղը և ավելի շատ հաճույք ստանայինք խաղից մրցակցի կիսադաշտում, ինչը առաջին կեսում չեղավ»:
«Մենք շատ լավ ելույթ ունեցանք: Մրցաշրջանի ընթացքում մենք բարելավվեցինք մեր խաղը, չնայած վերջին 2 հանդիպումներում այդքան լավ չենք կարողանում օգտագործել հնարավորությունները»:
«Սեբալյոսը լավ հանդիպում անցկացրեղ՝ ցուցադրելով իր որակները: Խոսելուն նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց, նա շատ լավ է իրացնում պահերը տուգանայինից»:
«Բելինգեմի հեռացվելու ռի՞սկը, նա շատ լավ է գլուխ հանում ճնշումից: Այդ խաղում ռիսկ չկար: Միակ պատրաստված փոխարինումը Կրոսն էր Վալվերդեի փոխարեն»:
«Ֆրանը շատ լավ խաղաց: Երկրորդ կեսում մենք օգտվեցինք նրա որակներից և արագացումներից»: