«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ՊՍԺ-ի հետ՝ առաջիկա դիմակայության մասին:
«Լավ գիտենք, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները միշտ բարդ են լինում: Կցանկանայինք այլ մրցակցի դեմ խաղալ: Ցավոք սրտի, դա ՊՍԺ-ն է:
Մբապեի հետ դիմակայությունը յուրահատուկ է լինելու, քանի որ լավ ծանոթ ենք մեկս մյուսին»,- ասել ֆրանսիացին Telefoot հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Կարիմ անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մբապեի ակտիվում կա 27 խաղ, 19 գոլ և 15 ասիստ:
Fanat, Realmadrid.am