Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ:
«Սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսի համար սա 334-րդ հաղթանակն էր Լա լիգայում: Իսպանացին, այս ցուցանիշով հավասարվելով «արքայական» ակումբի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին, դուրս եկավ 2-րդ հորիզոնական:
Լա լիգայում ամենաշատ հաղթանակները տոնել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (377):
Fanat, Realmadrid.am