Կիլիան Մբապեի հայրը խորհուրդ է տվել որդուն երկարաձգել պայմանագրի ժամկետը «ՊՍԺ«-ի հետ։
Ֆրանսիական ակումբը եռամյա պայմանագիր է առաջարկել Մբապեին՝ տարեկան 36 մլն եվրո աշխատավարձով, և ֆուտբոլիստի հորը այդ առաջարկը գայթակղիչ է թվում։
Սակայն մյուս կողմից, Մբապեի փաստաբան Դելֆին Վերհեյդենը խորհուրդ է տվել նրան տեղափոխվել «Ռեալ»։
Վերհեյդենը դա բացատրել է նրանով, որ միգուցե «ՊՍԺ»-ում նա ավելի շատ աշխատավարձ է ստանալու, սակայն «Ռեալում» կարող է ավելի շատ վաստակել գովազդների շնորհիվ։
2017-ին Կիլիանը տեղափոխվեց «ՊՍԺ» հոր խորհրդով, բայց այժմ ավելի շատ հակված է փաստաբանի տարբերակին։
Los Merengues, Realmadrid.am