«Լիվերպուլը» աջակցություն կցուցաբերի այն երկրպագուներին, ովքեր ինչ որ չափով տուժել են ՉԼ-ի եզրափակչից հետո։
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը հետաձգվեց մոտ 30 րոպեով, քանի որ մոտ 30.000-40.000 երկրպագուներ փորձել էին առանց տոմսերի ներխուժել մարզադաշտ։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
«Լիվերպուլի» մոտ 2700 երկրպագուներ տոմսերը ձեռքներին չէին կարողացել մտնել խաղադաշտ, քանի որ 2800 երկրպագուներ դա արել էին կեղծ տոմսերով։
Անգլիական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և առաջարկել հոգեբանական աջակցություն այն երկրպագուներին, ովքեր տուժել են այդ խաղի ընթացքում։
Մերսիսադյան ակումբը նաև խոստացել է հետաքննություն անցկացնել կատարվածը պարզելու համար։
Los Merengues, Realmadrid.am