Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձ է կատարել Լուկա Մոդրիչին։
«Մոդրիչը և Կուրտուան աշխարհում լավագույնն են իրենց դիրքերում։ Լուկան հիանալի մարզավիճակում է գտնվում և արժանի է ևս մեկ ոսկե գնդակի». նշել է Պերեսը։
Հիշեցնենք, որ Մոդրիչը այդ խաղում դարձավ գոլի հեղինակ և արժանացավ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
Los Merengues, Realmadrid.am