Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2–0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Ես գոհ եմ այսօրվա հաղթանակից, բայց մենք պետք է ինքնաքննադատ լինենք, եթե ցանկանում ենք բարելավվել մեր խաղը։ «Սոսիեդադի» դեմ խաղը դժվար ստացվեց՝ մասնավորապես հանդիպման սկիզբը։ Մրցակիցը շատ լավ էր դիմում պրեսինգի։ Հնարավոր է՝ մենք արժանի չէինք հաղթանակի, սակայն փորձեցինք և արդյունքում հաղթեցինք»։
«Միլիտաոն վնասվածք չի ստացել, նրա հետ ամեն բան կարգին է։ Առաջիկայում, հնարավոր է, մենք ռոտացիա կկիրառենք կենտրոնական պաշտպանների հարցում»։
«Հաստիքային 11–մետրանոց իրացնո՞ղ, Մբապեն և Վինիսիուսը որոշում են կայացնում՝ հիմնվելով իրենց զգացողությունների վրա։ Այսօր առաջին անգամ Վինիսիուսն էր, իսկ հետո նրանք որոշեցին, որ երկրորդ 11–մետրանոցը իրացնելու է Կիլիանը»։
«Այսօր Մբապեն թարմ էր, շատ ակտիվ էր գնդակով և առանց նրա և վտանգավոր էր մրցակցի դարպասների դիմաց։ Կիլիանը նաև լավ էր համագործակցում Վինիսիուսի և այլ հարձակվողների հետ։ Ինձ շատ դուր եկավ նրա ելույթը»։
«Վինիսիուսի գոլի տոնու՞մը, յուրաքանչյուրը ունի իր կարծիքը։ Ես նախընտրում եմ լռել»։