Մադրիդի «Ռեալում» դեմ են, որ Էդեն Ազարը հերթական վիրահատությանը ենթարկվի։
Դա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել ակումբի և հավաքականի միջև։
Marca-ի փոխանցմամբ, «Ռեալում» համոզել են Ազարին վիրահատության չենթարկվել։
Անձամբ ֆուտբոլիստը գտնում է, որ իր ներկայիս խնդիրները կապված են նախորդ տարի Դալլասում կատարած վիրահատության հետ։
Մի քանի օր առաջ Ազարը հերթական վնասվածքն է ստացել, և «Ռեալում» խորհուրդ են տվել նրան չշտապել և լուրջ մոտենալ վերականգնողական գործընթացին։
Մյուս կողմից Բելգիայի հավաքականի բժիշկները խորհուրդ են տվել նրան վիրահատության ենթարկվել, եթե նա ցանկանում է մասնակցել Եվրո-ին։
«Ռեալը» վերականգնման որևէ ժամկետ չի նշում, իսկ ֆուտբոլիստը կարծես թե համակարծիք է ակումբի բժշկական անձնակազմի հետ։
Los Merengues, Realmadrid.am