«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը որոշե է հեռանալ թիմից, տեղեկացնում է RMC Sport -ի լրագրող Սաշա Տավոլյերին:
Բելգիացու վերջնական որոշման վրա ազդեցություն է ունեցել ստեղծված իրավիճակը. բժիշկները նրան խորհուրդ են տվել նոր վիրահատություն անել, սակայն Ֆլորենտինո Պերեսը պնդել է, որ պետք չէ: Ակումբի նախագահը ցանկանում է Ազարին շատ տեսնել խաղադաշտում, որպեսզի կարողանա ավելի թանկ գնով վաճառել:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ազարն ընդամենը 16 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am