Հոդվածներ

Ռոդրիգոն 21 տարեկան է
09.01.2022
1791 0

Այսօր Ռոդրիգոն նշում է իր ծննդյան 21 ամյակը։ Բրազիլացին երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբում, որի կազմում արդեն հասցրել է մասնակցել 81 հանդիպման և դառնալ 11 գոլի հեղինակ։  «Ռեալի» կազմում իր նորամուտը Ռոդրիգոն նշել է «Օսասունայի» դեմ խաղում։ 

Բրազիլացին շատ ջերմ հարաբերություններ ունի ՉԼ-ի հետ։ «Ռեալի» կազմում իր 11 գոլերից 7-ը նա խփել է հենց այդ մրցաշարում։ Ռոդրիգոյի լավագույն հանդիպումներից մեկը եղել է հենց ՉԼ-ում՝ «Գալաթասարայի» դեմ խաղում, որտեղ նա կարողացավ դառնալ հեթ-տրիկի հեղինակ։ Նա նաև համարվում է Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված