Նախքան մրցաշրջանի ավարտը, «Ռեալն» ու «Բարսելոնան» կարող են 5 անգամ մրցել միմյանց դեմ։ Դա լիովին հավանական է, քանի որ երկու թիմերն էլ շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում։
«Ռեալը» կարող է «Բարսելոնային» հանդիպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կամ կիսաեզրափակիչում, իսկ եթե եզրափակիչում՝ ապա հնարավոր է 4 Էլ Կլասիկո։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» արդեն երկու անգամ մրցել է «Ռեալի» հետ և երկու անգամ էլ պարտվել է։ Առաջին խաղում, որը հոկտեմբերին էր, տանը պարտվեց 1–2 հաշվով, իսկ հունվարին՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում զիջեց 1–4 հաշվով։
Հավանական Էլ Կլասիկոներ
* ապրիլի 9 կամ 10․ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպում
* ապրիլի 16 կամ 17․ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպում
* ապրիլի 21․ «Ռեալը» Լա լիգայում կընդունի «Բարսելոնային»
* ապրիլի 30 կամ մայիսի 1․ ՉԼ–ի առաջին կիսաեզրափակիչ
* մայիսի 7 կամ 8․ ՉԼ–ի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում
* հունիսի 1․ ՉԼ–ի եզրափակիչ «Ուեմբլիում»
* հավանական կլասիկոները