«Խետաֆեի» դեմ խաղի (2-1) ընթացքում Մադրիդի «Ռեալը» գոլ բաց թողեց Ֆրան Գարսիայի սխալի հետևանքով: Ընդմիջմանն Անչելոտին փոխարինեց 24-ամյա պաշտպանին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Նաչոյին: Այդ որոշմամբ 64-ամյա մասնագետը հստակ ազդակ ուղարկեց Ֆրանին:
Համանման իրավիճակ եղել էր նաև «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստի հետ: Երկու տարի առաջ «Սելտայի» դեմ տնային խաղում Գուտյերեսը սխալ էր թույլ տվել, որը հանգեցրել էր բաց թողնված գոլի: Դրանից հետո Անչելոտին հրաժարվել էր իսպանացու թեկնածությունից և հրաժարվել նրան հրավիրել հիմնական թիմ: