ՊՍԺ-ի ու Մբապեի միջև բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը շարունակում է հավատալ, որ կկարողանա 23-ամյա ֆուտբոլիստին պահել թիմում։
Սպասվում է, որ Մբապեն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք «Ռեալ» - ՊՍԺ խաղերից հետո։ Այս պահին ֆրանսիացին ոչ մի տեսակ պայմանավորվածություն չունի «Ռեալի» հետ։
«Սերուցքայինների» ղեկավարությունը ծրագրում էր շատ արագ գործել ու նախնական պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ հունվարին, սակայն ՉԼ-ի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Այնուամենայնիվ, «Ռեալը» ֆավորիտ է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարում։
2022 թվականի հունվարի 1-ից ֆուտբոլիստը կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ՝ այդ մասին չծանուցելով ՊՍԺ-ին։