Ջուդ Բելինգեմը մրցանակ է ստացել IFFHS-ի կողմից՝ 2024-ում գրանցած արդյունքների համար։
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության համաշխարհային ֆեդերացիան «Ռեալի» կիսապաշտպանին ճանաչել է որպես այս տարվա լավագույն փլեյմեյքեր։
Լավագույն տասնյակում տեղ են գտել.
1. Ջուդ Բելինգեմ («Ռեալ») – 133 միավոր,
2. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 96 միավոր,
3. Թոնի Կրոս («Ռեալ», ավարտել է կարիերան) – 78 միավոր,
4. Ջամալ Մուսիալա («Բավարիա») – 54 միավոր,
5. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») – 53 միավոր,
6. Դանի Օլմո («Բարսելոն») – 48 միավոր,
7. Ֆլորիան Վիրց («Բայեր») – 31 միավոր,
8. Խամես Ռոդրիգես («Ռայո Վալեկանո») – 26 միավոր,
9-10. Հական Չալհանոգլու («Ինտեր») – 13 միավոր,
9-10. Մարտին Էդեգոր («Արսենալ») – 13 միավոր։
Los Merengues, Realmadrid.am