Լա լիգայի 8-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «Ալֆրեդո դի Ստտեֆանո» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Հանդիպման մասին.
«Այս խաղը կարծես եզրափակիչ լիներ մեզ համար: Առաջին խաղակեսում որոշ գոլային պահեր ստեղծեցինք, ու մնում էր խփել առաջին գնդակը:
Այնուհետև, հանդիպումն ավելի հեշտ դասավորվեց: Չէի ասի՝ իդեալական ենք խաղացել, սակայն 4 գնդակ խփելն ուրախալի փաստ է: Երբեմն մեզ քննադատում են՝ մատնանշելով քիչ գոլերը»:
Վալվերդեի մասին.
«Զարմացած չեմ նրա խաղից: Վալվերդեն շատ է աշխատում, ու արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Շատ կարևոր է, որ այդ դիրքի ֆուտբոլիստը գոլեր է հեղինակում: Ուրախ եմ նրա համար»:
Ազարի մասին.
«Գոհ եմ էդենի գործողություններից: Ոչ վաղ անցյալում նա կարողանում էր ընդամենը 20 րոպե անցկացնել խաղադաշտում, իսկ այսօր դուրս էր եկել մեկնարկային կազմում: Լավ գիտենք Ազարի որակները: Ուրախ եմ, որ կարողացավ օգուտ բերել թիմին»:
Կազմի ընտրության մասին.
«Փոփոխություններ չէի արել՝ նաև հաշվի առնելով «Ինտերի» հետ առաջիկա հանդիպումը: Դեռևս չգիտեմ՝ ինչպիսին է լինելու այդ խաղի մեկնարկային կազմը: Ներկայում ցանկանում ենք հանգստանալ ու վայելել հաղթանակը»:
Fanat, Realmadrid.am