Սուպերլիգայի մասին պտտվող խոսակցությունների ֆոնի վրա Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Ռեալի» դերի մասին։
«Ես չեմ պատկերացնում Լա Լիգան առանց «Ռեալի», քանի որ դա անհնար է։ Դա նույնն է, ինչ հարցնեիք ինչպիսի՞ն կլիներ Մադրիդն առանց Ալկալայի դարպասի։ Դա լինել չի կարող։
Ինչ վերաբերում է Սուպերլիգային, ապա ինչ էլ, որ Ֆլորենտինոն անի, ոչինչ իր տեղում չի մնում։
2021-ին լրատվականներից և ոչ մեկը չգիտեր, որ ապրիլին Սուպերլիգան գործաևկվելու է, սակայն մեզանից մի քանի այդ մասին նախապես տեղեկացված էին։ Միշտ պետք է տեղյակ լինել այն ամենի մասին, ինչ կարող է տեղի ունենալ». նշել է Լա Լիգայի նախագահը։
Los Merengues, Realmadrid.am