Կիլիան Մբապեի ապագան շարունակում է անհայտ մնալ։
ESPN-ի փոխանցմամբ, 22-ամյա ֆուտբոլիստը շատ է մտածում իր ապագայի մասին, մասնավորապես «ՊՍԺ»-ի հետ նոր պայամանգրի շուրջ բանակցությունների։
Նրա երազանքն է խաղալ «Ռեալում», սակայն Մբապեն շատ լավ գիտակցում է, որ «Ռեալում», ինչպես և մի շարք այլ թոփ ակումբներում, ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, և նրանք չեն կարող գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում թույլ տալ իրենց նման տրանսֆեր իրականացնել։
Այդ հարցը ավելի ակտուալ է «Լիվերպուլի» դեպքում, որտեղ Մբապեն նույնպես ցանկանում է խաղալ։
Ֆրանսիացին հասկանում է, որ «ՊՍԺ»-ի հետ նոր պայամանագիր կնքելը լավագույն տարբերակն է ներկա պահին, չնայած ստեղծված իրավիճակը ճնշում է նարն։ Նշվում է նաև, որ Ֆուտբոլիստը ջերմ զրույց է ունեցել «ՊՍԺ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, և նրան գոհացրել է մարզչի կատարած աշխատանքը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբի հետ Մբապեի գործող պայամանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականին։
Los Merengues, Realmadrid.am