Հոդվածներ

Իվան Սամորանո. «Մբապեն շատ ավելի ուժեղ է, քան Հալանդը»
12.09.2021
1953 0

Diario AS-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» նախկին հարձակվող Իվան Սամորանոն իր կարծիքն է հայտնել Մբապեի և Հալանդի վերաբերյալ։

«Մի քանի տարի անց Մբապեն դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Նա այն ֆուտբոլիստներից է, ով երբեք չի սխալվում մրցակցի դեմ մեն-մենակ իրավիճակներում։ Մբապեն կենտրոնական հարձակվող չէ։ Նա կարող է խաղալ հարձակման գծի բոլոր դիրքերում։  Նա շատ լավ է օգտագործում եզրերը։ Մբապեն նաև այն ֆուտբոլիստներից է, ով ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև կատարում է գոլային փոխանցումներ։ 

Հալանդին կարելի է օգտագործել ցանկալի արդյունքին հասնելու համար։ Նա շատ լավ է օգտագործում իր ֆիզիկական տվյալները։ Մբապեն ավելի կատարյալ ֆուտբոլիստ է։ Ցանկացած մարզիչ իր մարտավարության մեջ կկարողանա ճիշտ տեղ գտնել նրա համար». նշել է Սամորանոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված