«Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բավական հարգալից է արտահայտվել մրցակցի հասցեին։
«Սիմեոնեն «Ատլետիկոյում» շատ կարևոր բան է ստեղծել և հենց դա է պատճառը, որ նրանք Եվրոպայում ուժեղագույնների թվում են։ Նրանք յուրաքանչյուր մրցաշրջանում պայքարի մեջ են և տիտղոսներ են նվաճում։ Սիմեոնեն շարունակում է վստահ առաջ տանել իր թիմին։ Նա երկար տարիներ գլխավորում է այդ ակումբը և ունի իր հստակ ձեռագիրը։ Հույս ունեմ, որ կկարողանամ մնալ «Ռեալում» 14 տարի, ինչպես դա արել է Սիմեոնեն։
«Ատլետիկոյում» շատ են ուժեղ ֆուտբոլիստները։ Ինձ դուր են գալիս Գրիզմանը, Սուարեսը, Դե Պաուլը։ Նրանք շատ լավ պաշտպաններ ունեն, և իհարկե, պետք է առանձնացնել դարպասապահին։ Դա ուժեղ ակումբ է ուժեղ ֆուտբոլիստներով». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am