«Ռեալի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է մրցակցից սպասվող վտանգների մասին՝ առանձնացնելով Կարիմ Բենզեմային։
«Բոլոր ֆուտբոլիստներն իրենց առանձնահատկություններն ունեն։ Բենզեման շարունակում է մնալ «Ռեալի» հենասյունը։ «Ռեալը» շատ լավ է կարողանում կառավարել ճնշումը։ Նրանք շատ բարդ մրցակից են։ Այս թիմերի միջև մրցակցությունը հավերժ է։ Երբեմն մենք ավելի լավն ենք, երբեմն՝ ոչ։
Ինչպես միշտ սա կարևոր հանդիպում է լինելու։ «Ռեալը» շատ լավ մարզավիճակում է, և դա կապված է Անչելոտիի վերադարձով։ Նրանք ուժեղացրել են թիմի պաշտպանությունը։ Պետք է փորձենք օգտագործել մեր հնարավորությունները։
Ինչ վերաբերում է Վինիսիուսին, նա հիանալի մարզավիճակում է և նրան մեծ ապագա է սպասվում». նշել է Սիմեոնեն։
Los Merengues, Realmadrid.am