Նիկո Շլոտերբեկը պատրաստ էր միանալ «Ռեալին» կամ «Լիվերպուլին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացին նոր պայմանագիր է կնքել «Բորուսիա Դորտմունդի» հետ։ Նրա պայմանագրում նշվել է 50-60 մլն եվրո հրաժարագին, սակայն այն կարող են ակտիվացնել սակավաթիվ ակումբներ։
Bild-ի տեղեկություններով, այդ ակումբները երեքն են, որոնցից երկուսը «Լիվերպուլն» ու «Ռեալն» են։
Նշվում է նաև, որ հրաժարագինը ակտիվ է լինելու մինչ ամռան կես, որպեսզի ֆուտբոլիստի հեռանալու դեպքում «Բորուսիան» ժամանակ ունենա նրան փոխարինող գտնելու համար։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն