Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (1-1, 11մ՝ 4-3):
Հանդիպումից հետո հաղթական 11-մետրանոցն իրացրած Անտոնիո Ռյուդիգերն իր հայրենակից Տոնի Կրոսի հետ լուսանկար է հրապարապել ու հետևյալ մեկնաբանությունն արել.
«Դու կարողանու՞մ ես ցույց տալ քո էմոցիաները»:
Բանն այն է, որ գերմանացի կիսապաշտպանը սառնասիրտ բնավորություն ունի ու շատ քիչ է տեղի տալիս նյարդերին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Արքայական ակումբի» մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է:
Fanat, Realmadrid.am