• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Յովիչը Ազարին ու Բեյլին ցույց տվեց, որ «Ռեալում» հնարավոր է ամեն բան փոխել

Հոդվածներ

Յովիչը Ազարին ու Բեյլին ցույց տվեց, որ «Ռեալում» հնարավոր է ամեն բան փոխել
12.12.2021
2513 0

Սերբ հարձակվող Լուկա Յովիչի նոր դերը վառ հավաստումն է այն բանի, թե ինչ է իրենից ներկայացնում Կառլո Անչելոտիի «Ռեալը», որը թիմին խմբից առաջին տեղով հասցրեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ ու Լա լիգայում առաջատար է՝ միավորների տպավորիչ առավելությամբ։

Մադրիդ վերադառնալուց հետո իտալացի մասնագետը յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ անկեղծ է գտնվել։ Նա բացել է դռները Ազարի ու Բեյլի առջև, որոնք հետո իրենք էլ փակել են։ Իսկ Յովիչը ցույց տվեց, որ իր առջև ստեղծված բարդ իրավիճակը կարելի է փոխել։

2021/22 մրցաշրջանի սկզբում Անչելոտին իր սաների շրջանում դերբաշխում կատարեց ու նշեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է մեկնարկային կազմի փոփոխություն կատարել, ինչպես վերջին խաղերում Յովիչի դեպքում։ Բալկանացին երկար ժամանակ չէր կարողանում լավ խաղ ցուցադրել, բայց հիմա լավ խաղ է ցուցադրում՝ «Սոսիեդադի» ու «Ինտերի» դեմ հանդիպումներում ապացուցելով, որ արժանի է կրել «Ռեալի» մարզաշապիկը։

Անչելոտին Յովիչին մեկնարկային կազմում տեղ տվեց, որ լրացնի Բենզեմայի բացը և դա աշխատեց։ «Ինտերի» դեմ խաղում նա գործում էր ու շարժվում ինչպես իսկական հարվածային հարձակվողը՝ հաջողությամբ գործելով խորքից, կատարելով փոխանցումներ ու թիմակիցների փոխանցումների ժամանակ լավ բացվելով։

«Ռեալի» այս հաջող շարքից հետո տպավորությունն այն է, որ լավագույնը դեռ առջևում է Յովիչի համար. նա մարզավիճակ է հավաքում ու համոզում բոլորին։ Ասենսիոն մտնում է խաղադաշտ ու անմիջապես աչքի ընկնում գոլով, Միլիտաոն պաշտպանությունում խաղում է ինչպես պատը, Կրոսը տեմպ է հաղորդում խաղին, Վինիսիուսը փայլում է, իսկ Անչելոտին հաջողությամբ ղեկավարում է ամբողջ կազմը։