• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ժոզե Մոուրինյոն երկու պահանջ է ներկայացրել` «Ռեալի» ղեկը ստանձնելու համար

Հոդվածներ

Ժոզե Մոուրինյոն երկու պահանջ է ներկայացրել` «Ռեալի» ղեկը ստանձնելու համար
12.05.2026
778 0

Ինսայդերների տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինյոն երկու պահանջ է ներկայացրել այն դեպքում, եթե նշանակվի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։

Առաջին պահանջը վերաբերում է տրանսֆերային որոշումների հարցում ձայնի իրավունք ունենալուն։

Երկրորդ պայմանը ակումբի բոլոր բաժինների աշխատանքում հստակ վերահսկողության պահպանումն է։Դա անհրաժեշտ է վերջին շրջանում թիմում հաճախ առաջացող կոնֆլիկտային իրավիճակները բացառելու համար։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Մոուրինյոն համարվում է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը։ Պորտուգալացի մասնագետը նախկինում գլխավորել է մադրիդյան ակումբը 2010-2013 թվականներին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված