2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի է ունենալու Մադրիդում։
Marca-ի փոխանցմամբ, հարցը փակված է, մրցաշարի եզրափակիչը անցկացվելու է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մրցաշարը ընդունելու են Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկոն (Արգենտինան, Ուրուգվայը և Պարագվայը բացման մեկական հանդիպում են ընդունելու)։
Նշվում է, որ Մարոկոն ցանկացել է խլել եզրափակիչը իսպանացիներից այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Լուիս Ռուբիալեսի հետ։
Բայց «Ռեալը» և ՖԻՖԱ-ն հրաշալի հարաբերություններ ունեն։ Չնայած դեռ շատ կազմակերպչական դետալներ պետք է քննարկվեն։
Մինչ հուլիսի 31-ը հյուրընկալող երկրները պետք է ՖԻՖԱ-ին տրամադրեն այն քաղաքների և մարզադաշտերի անվանումները, որտեղ տեղի են ունենալու հանդիպումները։ Իսպանիայի մոտ դրանք 12-13-ն են։
Los Merengues, Realmadrid.am