Վինիսիուս Ջունիորը հերթական անգամ նշել է, որ իր երազանքը «Ռեալի» կազմում մեծ նվաճումների հասնելն ու ակումբի պատմության մեջ իր անունը գրելն է։ 21-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ուղղակի փայլում է։ Նա անկացրած 20 խաղերում դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
«Միշտ երազել եմ հանդես գալ «Ռեալի» կազմում։ Ինչ վերաբերում է «Ռեալի» տարբերանշանը համբուրելուն, ապա կարող եմ ասել, որ միշտ անում եմ դա, քանի որ ակումբում բոլորը սիրում են ինձ, և ես անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի «Ռեալը» լինի այնտեղ, որտեղ պետք է լինի։
Խաղադաշտում շատ մոտ եմ Կարիմ Բենզեմայի հետ, իսկ խաղադաշտից դուրս Ռոդրիգոյի և Միլիտաոյի։ Հանդերձարանում միշտ ուրախացնում են Միլիտաոն և Մարսելոն։
Մրցաշրջանը լավ է մեկնարկել ինձ համար, և ես հույս ունեմ այն ավարտել այնպես, ինչպես սկսել եմ։ Պետք է պատրաստ լինեմ հաղթել ամեն ինչ ու դառնալ ավելի լավը։
Ես սիրում եմ այս ակումբը և ցանկանում եմ մնալ այստեղ երկար տարիներ։ Ցանկանում եմ պատմություն կերտել այս ակումբի հետ». նշել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am