«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Իսպանիայի Գավաթի խաղարկության՝ «Ալկոյանոյի» հետ հանդիպմանը:
Ռաֆայել Վարանն, ով միկրովնասվածքի պատճառով բաց էր թողել կիրակի օրը կայացած մարզումը, վերադարձել է ընդհանուր խումբ ու աշխատել ամբողջ ծանրաբեռնվածությամբ:
Սերխիո Ռամոսը մարզվել է մարզասրահում, Ռոդրիգոն շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Թիմը նախավարժանք է կատարել, որից հետո սկսել վազքային վարժություններ: Դրանից հետո աշխատանք է տարվել տակտիկական տարրերի, պրեսինգի կատարելագործման ուղղությամբ, իսկ մարզումն ավարտվել է փոքրացված չափսերով խաղադաշտում՝ երկկողմանի խաղով:
Fanat, Realmadrid.am