«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ խաղը:
«Մրցակիցը հիանալի ֆուտբոլիստներ ունի և խաղում է շատ արագ: Նրանք հիանալի սկսեցին հանդիպումը, սակայն «Ռեալը» տիրում էր նախաձեռնությանը երկրորդ կեսում:
Մենք պայքարի մեջ ենք ու, ընդհանուր առմամբ, գոհ ենք ցուցադրած խաղից: Արտագնա խաղերի ժամանակ էլ ավելի լավ ենք գործում, կիրառում ենք ինտենսիվ պրեսինգ:
«Չելսին» հենց այնպես չի հայտնվել կիսաեզրափակչում: Կարծում եմ՝ պատասխան խաղը նույնպես համառ է լինելու:
Միլիտաոն փայլուն հանդիպում անցկացրեց»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է Movistar-ը:
Fanat, Realmadrid.am