«Բորուսիա Մ.»-ի հետ խաղի ընդմիջման ժամանակ Կարիմ Բենզեման Ֆերլան Մենդիին հորդորել էր փոխանցումներ չկատարել Վինիսիուսին։ Դա ֆիքսել էին տեսախցիկները։
Ինստագրամյան իր էջում նա խոսել է այդ դրվագի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Երբ շները հաչում են, 9 համարը առաջ է անցնում». գրել է Բենզեման։
Ֆրանսիացուն չի հետաքրքրում այն, ինչ խոսում են այդ դրվագի մասին, և նա թույլ չի տա կոտրել իր վստահությունը առաջիկա խաղերից առաջ։
Los Merengues, Realmadrid.am