Հոդվածներ

«Ռեալը» հույս ունի, որ Բենզեման պատրաստ կլինի մադրիդյան դերբիին
25.02.2021
2184 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է շարք վերադառնալ եկող շաբաթ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, վնասվածքի ապաքինման պրոցեսը բարեհաջող է ընթանում, ու հավանականություն կա, որ ֆրանսիացին կկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ կայանալիք մադրիդյան դերբիին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Ատլետիկո» - «Ռեալ» խաղը կայանալու է մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված