Կիլիան Մբապեն խոսել է իր կրոնական գաղափարների մասին։
«Ես հավատում եմ Աստծուն։ Նա ամեն ինչի համար իր ծրագրերն ունի, ու չեմ կարծում, որ ինչ որ բան պատահական է լինում։
Այն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ, դա Աստծո տվածն է։ Երբ դեռ փոքր էի, տաղանդավոր էի, բայց ճիշտ պահերի հանդիպել եմ ճիշտ մարդկանց։ Ինձ օգնել են անհրաժեշտ պահերի, ինձ առաջ են մղել անհրաժեշտ պահերի, ինձ պաշտպանել են անհրաժեշտ պահերի։ Այդ ամենը պետք է հետ վերադարձնել». նշել է «Ռեալի» հարձակվողը Canal+ -ի եթերում։
Los Merengues, Realmadrid.am