Tribal Football-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Միլյան խոսել է «Սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսի մասին։
«Կարծում եմ, որ Ռամոսը կմնա «Ռեալում»։ Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։
Ամեն խաղում նա ցույց է տալիս, որ լիովին նվիրված է այս ակումբին և մշտապես կարևոր գոլեր է խփում։ Սերխիոն վաստակել է «Ռեալում» մնալու հնարավորությունը։
Նա, ինչպես և Ռաուլն ու Կասիլիասը, թիմի սիմվոլներից է, և իմ կարծիքով կարիերան ավարտելուց հետո էլ Ռամոսը պետք է մնա «Ռեալում» և որևէ պաշտոն զբաղեցնի». ասել է Միլյան։
34-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժակետը ավարտվում է հաջորդ տարի, և ամեն ինչ գնում է նրան, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն։
Los Merengues, Realmadrid.am