Կարիմ Բենզեման, ով ներկայում գտնվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի տրամադրության տակ, հանգստյան 4 օր է ստացել թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամից:
Ինչպես հաղորդում է RMC Sport, պատճառն այն է, որ ֆրանսիացի ռմբարկուն անհարմարություններ է զգացել «Ռեալի» վերջին խաղերի ժամանակ:
Այնուամենայնիվ, սպասվում է Կարիմը կկարողանա մասնակցել Ղազախստանի դեմ խաղին:
Ֆրանսիա - Ղազախստան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Fanat, Realmadrid.am