Հերթական բրազիլացին կարող է կրել Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը։
Marca-ի լրագրող Մարիո Կորտեգանիի փոխանցմամբ, 16-ամյա Էնդրիդի տեղափոխությունը «Ռեալ» կախված է լինելու միայն Ֆլորենտինո Պերեսից։
Ֆուտբոլիստի հրաժարագինը այժմ կազմում է 60 մլն եվրո, սակայն նշվում է, որ նրա գործակալի և ակումբի միջև կայացած վերջին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել գումարի այդ չափը։ Այժմ խոսքը գնում է 30-35 մլն եվրոյի մասին։
Այնուամենայնիվ Էդրիկը բավական լավ է դրսևորում իրեն, և հրաժարագինը կրկին կարող է բարձրանալ։
Օրերս 16-ամյա ֆուտբոլիստը գերազանցեց «Պալմեյրասի» ռեկորդներից մեկը, որը գործում էր ավելի քան 100 տարի։ 16 տարեկան 3 ամսեկան և օրեկան հասակում նա դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ։
Los Merengues, Realmadrid.am