Relevo-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին դեմ է եղել Դանի Սեբալյոսի՝ «Բետիս» հնարավոր տեղափոխությանը։
Ֆուտբոլիստը ցանկություն ուներ հեռանալ «Ռեալից» ու կարիերան շարունակել «Բետիսի» կազմում, սակայն իտալացի մասնագետը առանձնազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ ու ազդել նրա որոշման վրա։ Արդյունքում Սեբալյոսը մնաց «Ռեալում» և նույնիսկ կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2023 թվականը, և «Արքայական» ակումբում արդեն իսկ սկսել են աշխատանքներ տանել՝ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու համար։
Անչելոտին վստահ է, որ Սեբալյոսը անչափ կարևոր դեր է խաղալու ընթացիկ մրցաշրջանում։
Los Merengues, Realmadrid.am