«Ռեալը» մտադիր է երկարաձգել Վինիսիուսի հետ պայմանագրի ժամկետը:
Ինչպես հաղորդում է 90min-ը, նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2028 թվականը, իսկ բրազիլացու հրաժարագինը կազմելու է 1 մլրդ եվրո:
Նշվում է նաև, որ Վինիի աշխատավարձը զգալիորեն բարձրանալու է՝ բոնուսների հաշվին:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am