«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ներկա լինել «Ոսկե գնդակի» հանձնման մրցանակաբաշխությանը, որը կայանալու է հոկտեմբերի 17-ին Փարիզում:
37-ամյա ֆուտբոլիստը մրցանակաբաշխությանը չի մասնակցել 2017 թվականից, երբ վերջին անգամ արժանացել էր մրցանակին:
Հիշեցենենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողի գլխավոր հավակնորդը Կարիմ Բենզեման է, որը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ հաղթել էր Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում:
Fanat, Realmadrid.am