Հոդվածներ

Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հնչեցրել Մարիանոյի հասցեին
31.10.2021
1851 0

«Էլչեի» դեմ խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է նաև Մարիանո Դիասին։ 

«Կարծում եմ, որ նա հիանալի հանդիպում անցկացրեց։ Նա նվիրված ֆուտբոլ ցուցադրեց։ Մեծ դեր ունեցավ թիմի խփած առաջին գոլին՝ կատարելով հիանալի գոլային փոխանցում։ Մարիանոն լավ խաղաց». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ «Ռեալը» մրցակցի հարկի տալ 1-2 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, իսկ Մարիանոն իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցեց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված