Հոդվածներ

Տիբո Կուրտուան գովեստի խոսքեր է հնչեցրել Վինիսիուսի հասցեին
26.10.2021
1811 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Բարսելոնայի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել իր թիմակից Վինիսիուս Ջունիորի հասցեին։

«Վինիսիուսը շատ բարդություններ է առաջացնում մրցակիցների պաշտպանների համար։ Նա շատ արագ է։ «Բարսելոնայի» դեմ խաղում նա գոլի հեղինակ չդարձավ, սակայն մեծ օգուտ տվեց թիմին». նշել է Կուրտուան։

Բելգիացին նաև խոսել է այն դրվագի մասին, երբ Վինիսիուսը մրցակցի տուգանային հրապարակում բախվեց Օսկար Մինգեսային։

«Այդ դրվագում ես չեմ տեսել Մինգեսայի խախտումը։ Ինձ թվում է դա շատ վիճարկելի դրվագ չէր». հավելել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված