«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դադարեցրել է գրեթե 20-ամյա համագործակցութույունը Nike-ի հետ։
Ֆրանսիացին դարձել է շվեյցարական On ընկերության դեմքը, որը նոր է մուտք գործում ֆուտբոլային շուկա։
On բրենդը բավական հայտնի է սպորտային աշխարհում և արդեն հասցրել է մուտք գործել թենիսի ասպարեզ։ 2019-ին նրանց էր միացել Ռոջեր Ֆեդերերը։
Բրենդը ֆուտբոլային շուկա մտնելու գործում վստահել է Տիերի Անրիին, ով այժմ զբաղեցնում է այդ գծով տնօրենի պաշտոնը։ Հենց նա էլ մեծ դերակատարում է ունեցել Մբապեի հետ համաձայնության գալուն։
27-ամյա ֆուտբոլիստն այս ընթացքում հրաժարվել է Adidias-ի և Puma-ի առաջարկներից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն