Շեշկո («Լայպցիգի» հարձակվող). «Հաճելի է խաղալ այնպիսի ակումբի դեմ, ինչպիսին «Ռեալ Մադրիդն» է։ Ես «սերուցքայինների» մասնակցությամբ շատ հանդիպումներ եմ դիտել հեռուստատեսությամբ, իսկ հիմա պետք է արդեն խաղամ՝ յուրահատուկ պահ է։
Սիմոնս («Լայպցիգի» կիսապաշտպան). «Իմ նախորդ այցը «Բեռնաբեու՞», հիշում եմ այդ խաղը ՊՍԺ–ի կազմում, կարևոր խաղ էր։ Մենք հյուր եկանք 1–0 առավելությամբ, իսկ հետո հաշվի մեջ առաջ էինք անցել, սակայն հետո «Ռեալ Մադրիդը» շրջեց խաղի ընթացքը՝ խփելով 3–ը»։
Ռոզե («Լայպցիգի» գլխավոր մարզիչ). «Առաջին խաղից հետո մենք լավագույն կարգավիճակով չենք գնում «Բեռնաբեու», սակայն կփորձենք ամբողջ ուժերը ներդնել այդ խաղից հետո։ Մենք ցանկանում ենք դառնալ ամենադժվար մրցակիցը «Ռեալի» համար, որպեսզի նրանք տանջվեն»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Լայպցիգ» հանդիպումը կկայանա մարտի 7–ին՝ Երևանի ժամանակով 00։00–ին։