Ֆլորենտինո Պերեսն իր հրապարակային ելույթի ժամանակ շատ կոշտ էր և պաշտպանեց թե՛ իր կառավարումը, թե՛ ակումբը նախագահելը շարունակելու իր մտադրությունը: Նա անխնա հարձակվեց մամուլի վրա, հարվածեց Լա լիգային, նորից ջրի երես հանեց «Նեգրեյրայի գործը»... և երեք քար նետեց «Ատլետիկոյի» ուղղությամբ։
Առաջին հարվածը
«Եթե ուզում են, որ հեռանամ, կհեռանամ, երբ գա մեկն ու հաղթի ինձ ընտրություններում: Եթե հաղթի՝ օրհնյալ լինի Աստված: Ակումբի սեփականատերը սոսիոներն են, այլ ոչ թե մի քանի կենտրոնացած լրագրողներ, ովքեր, ենթադրում եմ, «Ատլետիկոյի» երկրպագու են»: Սա առաջին հարվածն էր և ակնարկ, որ քննադատները պարզապես հարևան ակումբի համակիրներն են:
Երկրորդ հարվածը
Հաջորդիվ Ֆլորենտինոն ավելի հեռուն գնաց. «Բացի այդ, ես ուզում եմ ակումբի ժառանգությունը հանձնել սոսիոներին, ինչպես ասել եմ: Դա նրանցն է, ես այն մյուս ակումբներից չեմ, ովքեր տիրացան ակումբին, իսկ հիմա վաճառել են այն ու հարստացել: Ինձ ընտրում են սոսիոները, այլ ոչ թե ուլտրասները»: Սա բացահայտ ակնարկ էր «Apollo» ֆոնդին, որը ձեռք է բերել «Ատլետիկոյի» բաժնետոմսերի մեծամասնությունը (57%-ը՝ շուրջ 2,5 միլիարդ եվրո ընդհանուր գնահատմամբ):
Երրորդ հարվածը
Վերջին հարվածը հնչեց ասուլիսի վերջում. «Ի՞նչ կասեն մյուս ակումբները: Ի՞նչ է պատահել «Ատլետիկոյին»: Ինչո՞ւ նրանց չեն կպչում: Պատմության մեջ չկա այնպիսի ակումբ, ինչպիսին «Ռեալ Մադրիդն» է: Ուզում են, որ ամեն օր 10-0 հաղթե՞նք: Մենք դրան կհասնենք, մի անհանգստացեք»:
Հայերեն