• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեի տրանսֆերի չիրականացնելու պարագայում «Ռեալը» կդիտարկի Օսիմենի տարբերակը

Հոդվածներ

Մբապեի տրանսֆերի չիրականացնելու պարագայում «Ռեալը» կդիտարկի Օսիմենի տարբերակը
26.10.2021
1671 0

«Արքայական» ակումբը շարունակում է հարձակման գիծը ուժեղացնելու տարբերակներ փնտրել։ «Սերուցքայինները» ցանկանում են թիմում տեսնել Մբապեին, սակայն միևնույն ժամանակ այլ տարբերակներ ևս դիտարկում են։ 

«Ռեալի» թիրախում է հայտնվել նաև «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը։ 

Իտալական ակումբի ղեկավարությունը արդեն հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել իր ֆուտբոլիստից։ 

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 4 գոլի հեղինակ է դարձել Եվրոպա Լիգայի խաղարկությունում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված