«Կլասիկոյից» առաջ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն համեմատել է երկու թիմերի առանցքային երիտասարդ ֆուտբոլիստներ Անսու Ֆատիին և Վինիսիուս Ջունիորին։
«Վինիսիուսը ավելի արագ ու էներգիայով լեցուն է, իսկ Ֆատին գոլեր խփելու տաղանդ ունի։ Նրանք շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ բավական լավ են իրենց դրսևորում մեն-մենակ իրավիճակներում։
Նրանք Լա Լիգայի ամենատաղանդավոր երիտասարդներն են։ Եթե շարունակեն աշխատել նույն ոգով, ապա նրանց մեծ ապագա է սպասվում». նշել է Պիկեն։
21-ամյա Վինիսիուսը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 18-ամյա Ֆատին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am