Հոդվածներ

Անչելոտիի ամբողջական մամլո ասուլիսը «Կլասիկոյից» առաջ
23.10.2021
2437 0

Realmadrid TV-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է սպասվող «Կլասիկոյի» և մի շարք այլ թեմաների մասին։

«Կլասիկոյի» մասին։

Դա յուրահատուկ հանդիպում է։ Յուրքանչյուր երկրի առաջնությունում կան նման խաղեր՝ «Ինտեր» - «Միլան», «Չելսի» - «Տոտենհեմ», «Բավարիա» - «Բորուսիա»։ «Կլասիկոն» բոլոր երկրպագուների համար ամենաառնաձնահատուկ խաղն է։ Այս խաղին պետք է մոտենալ մաքսիմալ հանգիստ ու մաքսիմալ կենտրոնացած։ 

Կենտրոնացվածության մասին։ 

Ինձ դուր է գալիս, որ ողջ թիմը ներառված է խաղային պրոցեսին։ Ես դա տեսնում եմ յուրաքանչյուր մարզման ժամանակ։ Մենք դեռ ֆանտաստիկ պահեր չենք ունեցել, բայց ես տեսնում եմ, որ թիմը տրամադրված է աշխատելուն։ Ֆուտբոլիստները բավարար կերպով կենտրոնացած են մարզումներին։ «Շախտյորի» դեմ խաղում մենք լավագույնս դրսևորեցինք մեզ։ Պետք է շարունակել նույն ոգով։ 

Առանցքային ասպեկտների մասին։ 

Մեզ համար ամենագլխավորը դաշտի ցանկացած հատվածում ճիշտ պաշտպանվելն է։ Մեզ համար ավելի հեշտ է պաշտպանվել վերջին գծում, քանի որ հարձակման գծում ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են մահացու հակագրոհներ կազմակերպել։ 

Պաշտպանության մասին։ 

Պաշտպանությունում լավ խաղը դրական արդյունքի հենակետն է։  Մենք հաղթել ենք բոլոր այն խաղերում, որտեղ կարողացել ենք անառիկ պահել սեփական դարպասը։  Մեր խնդիրը ոչ թե գոլեր խփելն է, այլ դրանք բաց չթողնելը։ Սա է պատճառը, որ ես փորձում եմ ժամանակի մեծ մասը կենտրոնացնել պաշտպանության վրա։ 

Թիմի ֆիզիկական վիճակի մասին։ 

Թիմը լավ վիճակում է՝ հատկապես «Շախտյորի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո։ Կարծում եմ, որ Կարվախալն ու Ազարը պատրաստ կլինեն առաջիկա խաղին։ Մնեք բավարար ժամանակ ունենք թե՛ ֆիզիկապես, և թե՛ տակտիկապես «Կլասիկոյին» լավագույնս պատրաստվելու համար։ Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ է նշանակում «Կլասիկոյին» մասնակցելը։  Մենք այս խաղին մոտենում ենք մաքսիմալ կենտրոնացած ու մաքսիմալ հանգիստ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված