«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ակումբի սան Ֆրան Գարսիայի հնարավոր վերադարձը:
Հիշեցնենք, որ իսպանացի եզրային պաշտպանը ներկայումս խաղում է «Ռայո Վալյեկանոյում»:
«Ֆրան Գարսիան մեր երիտասարդական թիմից է եղել, ու շատ ենք գնահատում նրան, սակայն մինչև ձմռան ավարտը տրանսֆերային որոշումներ չեն լինի»,- իտալացու խոսքը փոխանցում է պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» կարող է 5 միլիոն եվրոյով վերադարձնել Գարսիային:
Fanat, Realmadrid.am