Հոդվածներ

Անչելոտի. «Ֆուտբոլում լինում են բարդ շրջաններ»
18.12.2024
1208 0

Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի կորցրել վերահսկողությունը իր ֆուտբոլիստների նկատմամբ։ 

«Իհարկե ես չեմ կորցրել վերահսկողությունը իմ թիմի նկատմամբ։ Ֆուտբոլում լինում են բարդ շրջաններ։ Այդպես եղել է միշտ։ Երբեմն դրանք լինում են հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ երբեմն ապրիլին ու մայիսին։ Կարևորն է շարունակել առաջ գնալ։ 

Եթե սա տեղի է ունեցել հոկտեմբերին ու նոյեմբերին, ապա մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից և մենք դա կանենք։ Վստահ եմ, որ մրցաշրջանի երկրորդ կեսին մենք շատ մրցունակ կլինենք։ 

Կարող եմ վստահեցնել, որ ես չեմ կորցրել հսկողությունը իմ ֆուտբոլիստների նկատմամբ». նշել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված