Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Ռեալ Մադրիդ» - «Սիթի» պատասխան խաղի համար հյուրերը ջուր են բերել Մանչեսթերից:
Այս մասին տեսանյութով հայտնել է El ChiringitoTV-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայում մադրիդյան գրանդը կամային հաղթանակ էր տարել 3-2 հաշվով:
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 19-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: