«Ռեալն» ու «Յուվենթուսը» կարող են փոխանակվել խաղացողներով, տեղեկացնում է Todofichajes-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, Մադրիդում հետևում են թուրինցիների կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, իսկ Թուրինում հետաքրքրված են Դանի Սեբալյոսի ծառայություններով:
Միևնույն ժամանակ նշվում է, որ «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ չէ Ռաբիոյից ու պատրաստ է հեշտւթյամբ հրաժեշտ տալ վերջինիս:
Կարլո Անչելոտին էլ ֆրանսիացուն ցանկացել է հրավիրել դեռ այն ժամանակ, երբ մարզում էր «Էվերթոնը»:
Այսպիսով, կողմերը կարող են տրանսֆերային փոխանակություն իրակաանացնել արդեն հունվարին:
Fanat, Realmadrid.am